
Ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը տեղափոխվել է Չարենցավանի «Վան»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանը նոր ակումբ է տեղափոխվել:
31-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Միկա», «Գանձասար», «Ալաշկերտ», «Ուրարտու», բելառուսական «Դնյապրո», լատվիական «Լիեպայա» ֆուտբոլային ակումբներում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 16 հանդիպում։
Բեգլարյանը «Վան» է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից: