
Գյումրիում բախվել են «Kia»-ն և «Audi»-ն․ կա տnւժած

Հունվարի 13-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից նկատվում է ծուխ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում բախվել են «Kia» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1992 թ․) և «Audi» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների հովացման համակարգերից դուրս եկող գոլորշին թողել է հրդեհի տպավորություն։
Փրկարարները սահմահնազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Մ․-ին (ծնված 1999 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն