Բաժիններ՝

Ստեֆանոս Ցիցիպասը պարտություն է կրել Ավստրալիայի բաց առաջնության հենց մեկնարկում

Թենիսի աշխարհի 11-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասն անակնկալ պարտություն է կրել Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցն աշխարհի 41-րդ ռակետ ԱՄՆ ներկայացուցիչ Ալեքս Միշելսենն էր:

Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Ցիցիպասը զիջեց 4 սեթից հետո` 5:7, 3:6, 6:2, 4:6 հաշվով:Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին:

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնությունը  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս