Վաշինգտոնի գործողություններն անպատասխան չեն մնա և հաշվի կառնվեն մեր արտաքին տնտեսական ռազմավարnւթյnւնը մշակելիս․ ՌԴ ԱԳՆ
Որոշելով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ՝ ԱՄՆ-ն մոխրացած երկիր է թողնում Սպիտակ տան նոր ղեկավար Դոնալդ Թրամփի համար: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի Telegram-ի ալիքում։
«Ապագա նախագահը, ով իրավունք չունի վերացնել այդ պատժամիջոցները առանց Կոնգրեսի հավանության, մնացել է այրված հողի հետ՝ բառիս բուն իմաստով և փոխաբերական իմաստով», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ նոր սահմանափակումների ներդրումը փորձ է առնվազն որոշակի վնաս հասցնել ռուսական տնտեսությանը, նույնիսկ եթե դա սպառնում է ապակայունացնել համաշխարհային շուկաները՝ Ջո Բայդենի անփառունակ թագավորության ավարտի նախօրեին։
«Դրանով զոհաբերվում են ինչպես եվրոպացի դաշնակիցների շահերը, որոնք ստիպված են անցել ավելի թանկ և անկայուն ամերիկյան մատակարարումների, այնպես էլ ԱՄՆ բնակիչների շահերը։
«Վաշինգտոնի թշնամական գործողություններն անպատասխան չեն մնա և հաշվի կառնվեն մեր արտաքին տնտեսական ռազմավարությունը մշակելիս:
Չնայած Սպիտակ տան ցնցումներին և արևմուտքում ռուսաֆոբ լոբբիի մեքենայություններին, որը փորձում է ներքաշել Համաշխարհային էներգետիկ ոլորտը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծած հիբրիդային պատերազմի մեջ մեր երկիրը եղել և մնում է վառելիքի համաշխարհային շուկայում առանցքային և հուսալի խաղացող»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել է ավելի քան 200 ընկերությունների և անհատների, որոնք կապված են Ռուսաստանի էներգետիկ ոլորտի հետ, ինչպես նաև ավելի քան 180 նավ: