 
                        Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս
 
                                    Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․84⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնումեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        