Բաժիններ՝

Կազանի օդանավակայանում կրկին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Մոսկվայի ժամանակով ժամը 15:05-ից Կազանի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին «Տելեգրամ»-իր ալիքում հայտնել է «Ռոսավիացիա»-ի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն:

«Մոսկվայի ժամանակով ժամը 15:05-ից Կազանի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»,- հայտնել է նա:

Ռուսաստանի երեք քաղաքների՝ Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում հունվարի 11-ի առավոտյան մտցված ժամանակավոր սահմանափակումները չեղարկվել էին Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ին:

Սահմանափակումները մտցվել էին քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031