![](/banners/BeFunky-design.jpg)
Կոտայքում բախվել են «Mercedes»-ը, «Ford Transit»-ն ու «Nissan X-Trail»-ը
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-lB6AxuU2rfRGpY.jpg)
Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Mercedes», «Ford Transit» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: