Բաժիններ՝

Սերբիան և ԱՄՆ-ն բացել են ռազմավարական երկխոսության թեման. Վուչիչ

Սերբիան և ԱՄՆ-ն բացել են ռազմավարական երկխոսության թեման, որը չի լուծի առկա բոլոր տարաձայնությունները, բայց մեծ հեռանկարներ կստեղծի պաշտոնական Բելգրադի և Վաշինգտոնի միջև էներգետիկայի, տնտեսության և պաշտպանության ոլորտներում համագործակցության համար:

Այս մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

ԱՄՆ Պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունվարի 11-ին ժամանել է Բելգրադ և հանդիպել Վուչիչի հետ՝ ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենի և Սերբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Հիլի հետ միասին: 

«Մենք բացել ենք ռազմավարական երկխոսության թեման։ Դա այն չէ, ինչը կլուծի մեր բոլոր խնդիրները, տարաձայնությունները, հատկապես Կոսովոյի և Մետոխիայի հարցում, բայց զգալի և մեծ հնարավորություններ է բացում Սերբիայի բոլոր ապագա կառավարությունների և ԱՄՆ վարչակազմերի համար: Նրանց համար մենք փոքր երկիր ենք, բայց վստահ եմ, որ նրանք առաջին անգամ հետաքրքրություն ցույց տվեցին Սերբիայի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու հարցում, ինչը խոսում է այն մասին, որ հարաբերություններում դրական տեղաշարժ կա»,- նշել է Վուչիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս