![](/banners/BeFunky-design.jpg)
Կանադան հրշեջներ և սարքավորումներ է ուղարկել՝ աջակցելու ԱՄՆ-ին հրդեհաշիջման աշխատանքներում
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-NZckNbmmDg.jpg)
Կանադան հրշեջներ և հատուկ սարքավորումներ է ուղարկում Կալիֆոռնիա՝աջակցելու հրդեհաշիջման աշխատանքներին: Այս մասին հայտնում է BBC–ն:
Կանադայի կառավարությունից ասել են, որ ակտիվորեն ներգրավված են քննարկումներում ԱՄՆ տարբեր գործակալությունների հետ, որոնք կառավարում են Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակների արձագանքման աշխատանքները:
Նշվում է, որ կանադական մի շարք գործակալություններ, այդ թվում՝ Կանադաի զինված ուժերը, ազգային գվարդիան պատրաստակամ են անձնակազմ և սարքավորումներ ուղարկել: Այս հրդեհները Լոս Անջելեսի պատմության մեջ համարվում են ամենաավերիչներից: Տարբեր գնահատականներով վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի:
Հրդեհի հետևանքով այս պահին կա 11 զոհ: