![](/banners/BeFunky-design.jpg)
Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման նոր մանրամասներ են ի հայտ եկել
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-jjOhv8FDdAW30XHp.jpg)
Հարավային Կորեայում կործանված Jeju Air ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են ձայնագրությունն աղետից րոպեներ առաջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությանը:
«Դեկտեմբերի 29-ին կործանված Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի օդաչուների խցիկի տվյալները և խոսքային ինքնագրիչները դադարել են ձայնագրվել մոտ չորս րոպե առաջ, երբ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել Մուան միջազգային օդանավակայանի ցանկապատին»,- ասված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ հետաքննություն կանցկացվի՝ պարզելու պատճառը, թե ինչու են սև արկղերը դադարեցրել ձայնագրությունը։ Դեկտեմբերի 29-ին Jeju Air ավիաընկերության Bangkok-Muan 7C 2216 չվերթը իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը, որում եղել է 181 ուղևոր, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։ Արդյունքում հրդեհ է բռնկվել։
Վերջին տվյալներով ՝ զոհվել է 179 մարդ: Ուղևորներից 173-ը Հարավային Կորեայի քաղաքացիներ էին, իսկ երկուսը՝ թայլանդցիներ։