![](/banners/BeFunky-design.jpg)
Մյանմարի ավիահարվածի հետևանքով Ռախինում տասնյակ մարդիկ են զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-ubHr1Qla68Qv.jpg)
Մյանմարի զինվորական կառավարության կողմից արևմտյան Ռախին նահանգում այս շաբաթ իրականացված ավիահարվածի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի հայտարարությանը:
Քաղաքացիական ստվերային կառավարությունը և Ռախինում տեղակայված էթնիկ աշխարհազորը, որը պայքարում է շրջանի ինքնավարության համար, նույնպես հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ:
Հարվածի հետևանքով ավերվել է շուրջ 500 տուն, սպանվել է ավելի քան 40 մարդ: