ՏԿԵ նախարարը Քաղավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։  Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: 

Նախարարը նախ ծանոթացել է անձնակազմի հետ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կոմիտեի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ։ 

Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեությունը, իրականացվող աշխատանքները, Կոմիտեի զարգացման պլանը։ Ապա համատեղ շրջայց են կատարել «Հայաէրոնավիգացիա», «Ավիաբուժ» բժշկական կենտրոն, «Ավիաուսումնական կենտրոն» ընկերություններում։ Նախարարը ծանոթացել է ընկերությունների աշխատանքներին, գործունեությանը, քննարկել են ընթացիկ աշխատանքային հարցեր։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031