Բաժիններ՝

Գրենլանդիայի իշխանությունները դեռ չեն ծրագրում անկախության հանրաքվե անցկացնել

Գրենլանդիայի իշխանությունները դեռ կոնկրետ պլաններ չունեն, թե երբ կանցկացնեն Դանիայից կղզու անկախանալուն առնչվող հանրաքվեն։ Այդ մասին տեղեկացնում է դանիական DR հեռուստաընկերությունը։

Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն նախօրեին հայտարարեց, որ կղզին չունի անկախություն արտաքին հարաբերություններում՝ Դանիայից կախվածության պատճառով:

«Գրենլանդիայի խորհրդարանում անկախության կողմնակից չորս կուսակցություններից և ոչ մեկը կոնկրետ պլաններ չունի Գրենլանդիայում հանրաքվե անցկացնելու համար, ինչը անհրաժեշտ պայման է անկախության հասնելու համար», – նշված է հաղորդագրության մեջ:

Այնուամենայնիվ, ըստ հեռուստաընկերության, Գրենլանդիայի բարձրաստիճան շատ քաղաքական գործիչներ ցանկանում են, որ կղզին անջատվի Դանիայից և դառնա անկախ երկիր: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031