Արցախցի տասը ընտանիք, որոնք 2024-ին զավակ են ունեցել, հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
Դեկտեմբերի 31-ին Արցախցի տասը ընտանիք, որոնք 2024-ին զավակ են ունեցել, հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը և զորակցությունն է հայտնել նրանց: Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է, որից հետո փոքրիկ այցելուները և նրանց ծնողները լուսանկարվել են Հայոց Հայրապետի հետ և տոնական նվերներ ստացել: