![](/banners/BeFunky-design.jpg)
Առաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/Nikol-AJ-1.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝
Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել առաջիկայում գետնի տակից էլ լինի հիմքեր պեղել, եթե դրանք չկան էլ «ստեղծել» ու գործեր հարուցել, կալանավորել իր բոլոր ընդդիմախոսներին, ովքեր կփորձեն քննադատել ու մի թթու խոսք ասել իշխանություններին:
Կարելի է ասել սա նախընտրական փաշինյանական հնարք է ՝ ընտրություններից առաջ ձերբազատվելու իր ընդդիմախոսներից:
Այլ կերպ ասած Փաշինյանն ընտրություններից առաջ մաքրում է քաղաքական դաշտը, որպեսզի ասպարեզում մնան միայն իրեն հավատարիմ ու իր «սրտի ընդդիմությունը», որը ցանկացած դեպքում պատրաստ կլինի գործարքի գնալ ՔՊ-ի հետ, և մի երկու զազրախոսներ»