![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-PzGY0hGiBCukiHa.jpg)
Հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 21։30-ի սահմաններում Սաֆարյան փողոցում՝ թիվ 77 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Նավոյանը՝ իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնություն ավտոմեքենայով տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։