Բաժիններ՝

Մանչեսթերի օդանավակայանը ժամանակավորապես փակել է թռիչքուղիները

Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի օդանավակայանը ժամանակավորապես փակել է թռիչքուղիներն առատ ձյան պատճառով: Այս մասին ասվում է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է «X» սոցիալական կայքում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը ներկայացրել էր եղանակային վտանգի դեղին մակարդակ՝ կապված ձյան և մերկասառույցի հետ:

«Մեր թռիչքուղիները ժամանակավորապես փակ են ձյան առատ տեղումների պատճառով, մինչդեռ մեր թիմերը ջանք չեն խնայում դրանք հնարավորինս արագ մաքրելու համար», – ասվում է տեքստում:

Անգլիայի Լիդս Բրեդֆորդի միջազգային օդանավակայանը նույնպես նախազգուշացրել է օդային ճանապարհորդությունների սպասվող խափանումների մասին՝ եղանակային վատ պայմանների պատճառով:

Նախօրեին Sky News-ը հայտնել էր, որ բրիտանական մի շարք օդանավակայաններ ստիպված են եղել փակել թռիչքուղիները երկրին պատուհասած առատ ձյան պատճառով: Բազմաթիվ թռիչքներ հետաձգվել և շեղվել են։

Հունվարի 5-ին Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում ավելի քան 10 սանտիմետր ձյուն է տեղացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս