Արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետt

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Փաշինյանի «սլիվը»

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն այսօր ձերբակալվել է այդ նույն պատերազմին առնչվող գործով:

Այ, այսպես են արժեզրկում հերոսի ինստիտուտը. պարգևներ, կոչումներ «շաղ տալով», հետո պարտության պատասխանատվությունը ամեն կերպ բանակի վզին փաթաթելու մոլագարությամբ:

Երբ առավոտյան Նիկոլ Փաշինյանը պրովինցիալ դասախոսություն էր կարդում հերոսության թեմայով, պարզ էր, որ օրն էդ նշանաբանով է անցնելու:

Էլի պնդում եմ՝ Հայաստանում որևէ քննչական, դատավարական գործողություն, առանց Փաշինյանի հրահանգի, տեղի չի ունենում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031