
ՀՀ նախագահը Իրանում նոր դեսպան է նշանակել

ՀՀ նախագահի հրամանագրով, Իրանի Իսլամական Հանրապետությունում նոր դեսպան է նշանակվել։ Այս մասին ՀՀ նախագահը հրամանգիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Գրիգոր Հակոբյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետու-թյունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»։