
Դավիթ Բեկի փողոցում բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը, «Mercedes Vito»-ն, «BMW»-ն, «Opel»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում են հերթապահություն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենաները, բացի «ԶԻԼ»-ից, եղել են կայանված: