Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել. դատախազություն
Ազգային ժողովում Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 486–րդ հոդվածի առաջին մասով (երկու դրվագ):
Հիշեցնենք, որ ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև սուր բանավեճ էր առաջացել։