Հայաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները. The Times of India

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան դարձել են 2023-2024 ֆինանսական տարում հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները. այս մասին գրում է The Times of India-ն՝ վկայակոչելով աղբյուրները:

Ըստ պարբերականի՝ հնդկական պետական և մասնավոր ընկերությունները զենք-զինամթերքի և բաղադրիչների լայն տեսականի են արտահանում մոտ 100 երկիր։ Անցած տարվա ընթացքում վաճառքը կազմել է 2,6 մլրդ դոլար։

Հայաստանը, ըստ հրապարակման, մի քանի գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ վերջին չորս տարվա ընթացքում հրթիռներ, հրթիռային համակարգեր, հրետանային սարքեր, ռադարներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսողության սարքեր, ինչպես նաև զինամթերք ներկրելու համար։ Հայաստանը դարձել է հնդկական արտադրության «Ակաշ» ՀՕՊ հրթիռների առաջին օտարերկրյա գնորդը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031