Բաժիններ՝

Ֆինլանդիայում ուկրաինական կողմի պահանջով ռուսական գույք են բռնագրավել

Ֆինլանդիայի դատարանն առաջին անգամ որոշում է կայացրել բռնագրավել ռուսական սառեցված պետական ​​ակտիվները՝ ուկրաինական էներգետիկ ընկերության հայցից հետո:

Այս մասին հայտնում է RBK-ն` հղում անելով Helsingin Sanomatին։

Նշվում է, որ խոսքը ուկրաինական  «Naftogaz» ընկերության հայցի մասին է։Ըստ այդմ՝ առգրավվել է Հելսինկիի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնին պատկանող 3,3 հեկտար տարածքը։

Ավելի վաղ՝  Ֆինլանդիայի իշխանությունները կալանքի տակ էին դրել կենտրոնի շենքը և տարածքը «Naftogaz»-ը Ղրիմում կորուստների և կորցրած գույքի համար Ռուսաստանից 5 միլիարդ դոլար վերադարձնելու հայցը ներկայացրել էր անցյալ ամառ՝ Հաագայի արբիտրաժային դատարանի համապատասխան որոշումից հետո:

Այնուհետև դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել ուկրաինական ընկերությանը, որի գումարը պետք է հավասար լինի Ղրիմում նրա ակտիվների իրական շուկայական արժեքին մինչև դրանց օտարումը:

Ընկերությունը նախազգուշացրել է, որ եթե Մոսկվան հրաժարվի, Կիևը կարող է դատական ​​վճիռը կիրառել այն երկրների տարածքում, որտեղ կան ռուսական ակտիվներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս