Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է Հյուսիսային Գազայի հիվանդանոցում գործողության ավարտի և ձերբակալումների մասին
Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է գործողությունը Գազայի հյուսիսային հատվածում գտնվող հիվանդանոցում, որն ինչպես հայտարարել է իսրայելական կողմը, ուղղված էր ՀԱՄԱՍ-ի դեմ։
Այս մասին հայտնում է Times Of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ իսրայելական զորքերը դուրս են բերվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցից՝ ավարտելով ուրբաթ օրը սկսված գրոհը ՀԱՄԱՍ-ի օպերատորների դեմ, որի արդյունքում կան ձերբակալվածներ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հիվանդանոցից տարհանման ժամանակ ձերբակալվել է մոտ 40 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ։