Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,94 տոկոս
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 58,94 տոկոս։ Սրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներն են, հայտնում է NewsGeorgia-ն։
Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 2 060 412 ընտրող։
2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ժամը 20:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 60,8% (2,197,243 ընտրող), 2016-ին՝ 51,63% (1,814,276 ընտրող), իսկ 2012-ին, երբ երկիրը վերջին անգամ փոխել է իշխանությունը՝ 56,11% (1,497 ընտրող):
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Համապետական տարածքում ժամը 08:00-ին բացվել և փակվել է 20:00-ին 3044 ընտրատեղամաս: Ընտրելու իրավունք ուներ 3,5 մլն քաղաքացի։
Ընտրություններին մասնակցել է 18 կուսակցություն։ Խորհրդարանի 150 պատգամավոր առաջին անգամ ընտրվում է ոչ թե խառը, ինչպես նախկինում, այլ ամբողջովին համամասնական ընտրակարգով։ Օրենսդիր մարմին մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսի շեմը։