
Հրդեհ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17:35-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Թելմանի փողոցի տներից մեկի բակում այրվում է ցախանոց: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում և հարակից տան տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:03-ին: Այրվել են խորդանոցի տանիքի (մոտ 25 քմ) և հարակից տան տանիքի (մոտ 7 քմ) փայտե կառուցատարրերը։