
«Իմեդի» հեռուսաալիքի էքզիթփոլի համաձայն՝ Վրաստանի ընտրությունում հաղթում է «Վրացական երազանքը»

Վրաստանի «Իմեդի» հեռուսաալիքի անցկացրած էքզիթփոլի՝ ընտրատեղամասում քվեարկողների հարցման համաձայն՝ խորհրդարան է անցնում չորս քաղաքական ուժ:
Իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հավաքում է 56,1 տոկոս ձայն և այդպիսով հաղթում խորհրդարանի ընտրությունում:
Մյուս քաղաքական ուժերը, որոնք կլինեն խորհրդարանում, «Կոալիցիա՝ հանուն փոփոխությունների» (12,6 տոկոս), ընդդիմադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հիմնադրած «Միասնություն-ազգային շարժում» (11,6 տոկոս), «Ուժեղ Վրաստան» (7 տոկոս) ուժերն են:
Միևնույն ժամանակ, ընդդիմադիր ուժերը հայտարարել են ընտրությունում հաղթելու մասին: