
Վրաստանի Փոթի քաղաքում աշխատանքի ժամանակ մահացել է ընտրական հանձնաժողովի աշխատակիցը

Ընտրական հանձնաժողովի աշխատակիցը մահացել է Փոթիում, ծառայողական պարտականությունները կատարելիս, ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։ Այս մասին տեղեկացրել է NewsGeorgia-ն։
Դեպքը տեղի է ունեցել թիվ 15 ընտրատեղամասում։ 45-ամյա Նիկոլոզ Լոմիձեի ինքնազգացողությունը վատացել է։ Տղամարդուն հոսպիտալացրել են, բայց նրան փրկել չի հաջողվել։
Վրաստանի ԿԸՀ-ում ցավակցություն են հայտնել նրա հարազատներին եւ մերձավորներին։