Հենրիխ Դանիելյանը և Մեհդի Հոնարդիդեհանը ստորագրել են կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության և համագործակցության համաձայնագիր

Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական Կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը և Իրանի Իսլամական Կոալիցիայի կուսակցության արտաքին կապերի տնօրեն Մեհդի Հոնարդիդեհանը ստորագրել են կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության և համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագիրը կնպաստի երիտասարդական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը, կկազմակերպվեն երկկողմ և բազմակողմ սեմինարներ, կոնֆերանսներ, կլոր սեղաններ երիտասարդական քաղաքականության խնդիրների վերաբերյալ։

Երկկողմ համագործակցության ընթացքում պլանավորվում է կազմակերպել կրթական և երիտասարդական բազմաթիվ ծրագրեր ՝ խորացնելու համար երկկողմ համագործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031