
Ֆեթուլլահ Գյուլենը կտակել է իրեն թաղել Թուրքիայում

Թուրքական մեդիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մահից հետո լայն տարածում է գտել վերջինիս կտակում Թուրքիային առնչվող հատվածը:
Մասնավորապես նշվում է, որ Գյուլենը ցանկություն է հայտնել ԱՄՆ-ում մահանալու պարագայում թաղվել Թուրքիայում՝ իր մոր գերեզմանի կողքին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Հիշեցնենք, որ 83 տարեկան Գյուլենը մահացել էր հոկտեմբերի 20-ին Ամերիկայում: Այդ մասին համապատասխան տեղեկությունը հաղորդվել էր նրան պատկանող «Herkül» կայքի «X»-ի օգտահաշվում: Լուրը հաստատվել էր նաև վերջինիս զարմիկի կողմից: