Բաժիններ՝

Պուտինը կհանդիպի գրեթե բոլոր ղեկավարների հետ, որոնք կմասնակցեն ԲՐԻԿՍ գագաթաժողովին. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա գրեթե բոլոր ղեկավարների հետ, որոնք կգան մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին։ Այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ հոկտեմբերի 22-24-ին Պուտինը կմասնակցի Կազանում ընթանալիք ԲՐԻԿՍ XVI գագաթաժողովին, որը տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահությամբ, «Բազմակողմանիության ամրապնդումը արդար գլոբալ զարգացման եւ անվտանգության համար» կարգախոսով։

«ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա գրեթե բոլոր ղեկավարների հետ, որոնք կմասնակցեն գագաթաժողովին»,- նշվել է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ գագաթաժողովը տեղի է ունենալու Կազանում հոկտեմբերի 22-24-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031