Բաժիններ՝

Թուրքիայում միջազգային հետախուզման մեջ գտնվող մաֆիոզ է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (İnterpol) կողմից կարմիր ծանուցագրով որոնվող մաֆիայի անդամ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Բորիս Վոլֆմանը Թուրքիայում է ապրել 2017-ից ի վեր: Նա նույնիսկ Թուրքիայում հաջողել է մեկ այլ մարդու անունով «Royal İnnovasyon» ընկերությունը հիմնել և զբաղվել առողջապահական տուրիզմից մինչև արտահանմամբ:

Տեղեկություններ կան նաև, որ Վոլֆմանը խորհրդատվական գործունեություն է իրականացրել Աֆրիկայում թուրք ներդրողների համար՝ հողի վարձակալության և կառավարման հարցում:

Նա «Interpol»-ի կողմից հետախուզվում է «մարդու օրգանների անօրինական վաճառքով զբաղվելու և դիտավորությամբ մահվան պատճառ դառնալու» հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031