Հայաստանն այս փուլում չի դիտարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը. Գրիգորյան

Հայաստանի կառավարությունն այս փուլում չի քննարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով ՝ ՀՀ–ն կմասնակցի հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին, սակայն այժմ դժվար է գնահատել ԲՐԻԿՍ-ին անդամակցության հեռանկարները:

«ԲՐԻԿՍ – ի շրջանակում կոնսոլիդացիայի շուրջ դեռևս այնքան քննարկումներ պետք է տեղի ունենան, որպեսզի մեզ և ձեզ համար հասկանալի լինի, թե դա ինչ գործընթաց է, կլինի այն, թե չի լինի։ ԲՐԻԿՍ–ը շատ բարդ կոնսոլիդացիա ունի»,– ասաց նա։

Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հաստատել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031