Բռնցքամարտիկները Մ23-ի ԵԱ-ում երկու ոսկե և երեք արծաթե մեդալ են նվաճել
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում նվաճեցին 5 մեդալ, որից երկուսը՝ ոսկե:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով։
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ընտրանին նվաճեց 2 ոսկե և 3 արծաթե մեդալ` 60 կգ Էլիդա Քոչարյանն ու 51 կգ Ռուդոլֆ Գարբոյանը նվաճեցին ոսկե մեդալ, 57 կգ Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ Արթուր Սահակյանն ու 67 կգ Հարություն Հակոբկոխյանն արծաթե մեդալակիրներ են: