Հայտնի չէ, թե սահմանի որ հատվածում կլինի սահմանազատման հաջորդ գործընթացը. Գրիգորյան

Թե հայ-ադրբեջանական սահմանի որ հատվածում կլինի սահմանազատման հաջորդ գործընթացը, դեռ հայտնի չէ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում։

Նշենք, որ հանձնաժողովում այս պահին քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։

«Հաջորդ հատվածի վերաբերյալ անգամ քննարկումներ չեն եղել, որևէ սկզբունք չի ամրագրվել։ Մի սահմանում կա, որը ես համարում եմ ռեալ պայմանավորվածություն` դա պետք է որոշվի կոնսենսուսով։ Կողմերից մեկը չի գալու, ասի` եկեք շարունակենք այս հատվածում»,– ասաց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ Տավուշի մարզի հատվածը եղել է ամենաբարդը, և ամենաբարդ հատվածից սկսելը նույնպես կոնսենսուսի արդյունք է եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031