
Հաքան Չալխանօղլուի անունը կապվում է Կալաբրիայի մաֆիոզ ընտանիքների հետ. նա կհարցաքնվվի

Հաքան Չալխանօղլուն կհարցաքննվի «Ինտեր ուլտրասների» և հանցագործության հետ կապերի գործով։
Ներաձուրրիի կիսապաշտպանը պետք է այս շաբաթ ներկայանա Միլանի դաշնային դատախազություն: Հետաքննությունը հաստատել է, որ նա կապի մեջ է եղել սեպտեմբերի վերջին լայնածավալ գործողության շրջանակներում ձերբակալված ուլտրասերից մեկի՝ Մարկո Ֆերդիկոյի հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին շորթման եւ այլ հանցագործությունների կասկածանքով ձերբակալվել էր 19 մարդ, այդ թվում՝ Ինտերի եւ Միլանի ուլտրասների մի քանի անդամներ։ Ձերբակալվածների մեծ մասը կապված է Կալաբրիայի մաֆիոզ ընտանիքների հետ և ենթադրվում է, որ լուրջ հանցագործություններ են կատարել՝ կապված ֆուտբոլային բիզնեսի հետ, այդ թվում՝ գումար շորթել Սան Սիրոյում տոմսերի և խմիչքների վաճառքից և կաշառք ստանալ մարզադաշտում կայանատեղիների վարձակալությունից:
Չալխանօղլուն պաշտոնապես հետաքննության տակ չէ, սակայն պետք է դատախազներին ներկայացնի իրադարձությունների իր վարկածը, որպեսզի օգնի հետաքննությանը: Քննիչների տվյալներով՝ ֆուտբոլիստն ու նրա ընտանիքը ընթրել են Ֆերդիկոյի հետ և, ինչպես մարզիչ Սիմոնե Ինձագին, քննարկել են 2023 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ լրացուցիչ տոմսերի բաշխման հարցերը։