Հորդանանից զինված մարդկանց խումբ է ներթափանցել Իսրայել. ԻՊԲ
Իսրայելցի զինվորականներն արձանագրել են Հորդանանի կողմից զինված մարդկանց խմբի ներթափանցում երկրի տարածք։ Այդ մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ ԻՊԲ-ի զինվորները հայտնաբերել են կասկածյալների խումբ Հորդանանի հետ սահմանային շրջանում՝ Մեռյալ ծովից հարավ, և ուժեր են ուղարկվել տվյալ վայր։ Երկու ահաբեկիչ, որոնք մի քանի մետր անցել էին սահմանը և մտել Իսրայել ու կրակ բացել զինվորների ուղղությամբ, ոչնչացվել են ԻՊԲ-ի երկու պահեստայինների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԻՊԲ-ն հավելում է, որ փոխհրաձգության ժամանակ ԻՊԲ-ի 1 զինվոր և 1 պահեստային զինծառայող թեթև ու միջին ծանրության վիրավորում են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։