
ԵՄ դեսպանը հայտարարել է, որ Վրաստանը կարող է զրկվել եվրոպական ամբողջ ֆինանսական օգնությունից

Վրաստանը կարող է կորցնել Եվրամիության ամբողջ ֆինանսական օգնությունը, եթե երկրի իշխանությունները չփոխեն իրենց ուղեգիծը և չսկսեն կրկին մերձենալ ԵՄ-ի հետ։
Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Վրաստանն արդեն կորցրել է 121 միլիոն եվրո օգնությունը, և դա վերաբերում է միայն օգնության ընթացիկ ծրագրերին: Եթե կառավարության ուղեգիծը չփոխվի, ցավոք, Վրաստանն ավելի ու ավելի շատ կկորցնի: Եթե վրացիներն ընտրություններում որոշեն չշարունակել ուղին դեպի Եվրամիություն, ապա Վրաստանը կկորցնի ամբողջ ֆինանսական օգնությունը», – Գերչինսկիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Վրաստանում ԵՄ դեսպանությունն ավելի վաղ հրապարակել է տեղեկատվություն, որի համաձայն՝ Վրաստանի իշխանությունները չեն ստանա ավելի քան 121 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնությունը Եվրամիությունից՝ «ժողովրդավարությունից հրաժարվելու» պատճառով։
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերություններն սկսել են էապես վատթարանալ մայիսին Թբիլիսիի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։
Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդի նիստից հետո հրապարակված ամփոփիչ փաստաթղթում Եվրոպական խորհուրդը հայտարարել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի արգելափակման մասին՝ երկրին մեղադրելով եվրոպական արժեքների խախման մեջ։