Մոսկվան և Թեհրանը համագործակցության վերաբերյալ պայմանագիր կստորագրեն. Իրանի դեսպան

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո։ Այս մասին «Al Mayadeen» հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։

«Համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո՝ Փեզեշքիանի մոսկովյան այցի ընթացքում»,- ասել է դիվանագետը։

Ջալալիի խոսքով` Պուտինն ու Փեզեշքիանը Աշխաբադում պայմանավորվել են, որ փաստաթուղթը կստորագրվի առանձին այցի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահը Իրանի առաջնորդին հրավիրել է ՌԴ, Իրանի նախագահն ընդունել է հրավերը։
ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031