Շոլցի Ստամբուլ այցի օրակարգում ԵՄ-Թուրքիա հարաբերություններն են

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախքան Թուրքիա իրականացնելիք այցը Բրյուսելում կայացած Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովից հետո հանդես է եկել հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա հայտնել է, որ հոկտեմբերի 19-ին Ստամբուլում մի շարք հարցեր է քննարկելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Նրա խոսքից պարզ է դարձել, որ օրակարգային են լինելու ինչպես ԵՄ-ի հետ, այնպես էլ երկկողմ հարաբերություններն ու փախստականներին վերաբերող հարցերը։

«Միգրացիայի հարցը, իհարկե, մշտապես կարևոր հարց է։ Թուրքիայի և ԵՄ-ի միջև համատեղ աշխատանքն այս հարցում ճիշտ և խելամիտ է։ Մենք մշտապես աջակցել ենք սրան և կոչ ենք անում Եվրամիության հետ համաձայնագրերն ընդլայնել»,-ասել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերի խոսքով, անդրադարձ է կատարվելու նաև տնտեսական զարգացմանը, ինչպես նաև Հունաստանի և մի շարք այլ պետությունների հետ լավ բարիադրացիական հարաբերությունների ստեղծման համար տարածաշրջանի ընդհանուր զարցամանը վերաբերող հարցեր։

«Իհարկե, ՆԱՏՕ մեր գործընկերներին զենքի մատակարարումը ևս մշտապես ստիպված ենք քննարկել»,-հավելել է նա։

Լրագրորղներից մեկի՝ եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների հետ կապված հարցին ի պատասխան, որում ուշադրություն էր հրավիրվել կործանիչների ձեռքբերան շուրջ Թուրքիայի և կործանիչների արտադրության ծրագրի ղեկավարի՝ Անգլիայի միջև ընթացող բանակցություններին, ասել է․

«Միանշանակ մենք հստակ ենք դա դադարեցնել չդադարեցնելու հարցում։ Սակայն դեռևս շատ վաղ է և այդ իսկ պատճառով էլ ասացինք՝ նախ թո՛ղ բանակցություններ լինեն»։

Տեսանյութեր

Լրահոս