Փաշինյանին դուր չի գալիս, որ քաղաքացիության ստացման պետական տուրքը 1000 դրամ է. քիչ է, պետք է շատանա
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը կբարձրացվեն։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի խոսքով` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 1000 դրամի փոխարեն պետական տուրք կսահմանվի 50 հազար դրամը, իսկ քաղաքացիության դադարեցման համար` նախկին 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ։
«Խնդիրն այստեղ փողը չէ, այլ քաղաքացիությունն է. թվում է` մենք մարդկանց այսպիսով լավություն ենք անում, բայց իրականում` ոչ»,- իր հերթին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով գործող տուրքերին։
Վահե Ղազարյանը նշեց, որ այդ տուրքերի չափերըսահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում չեն վերանայվել։
«Այսպիսով վերարժևորում է նաև քաղաքացիության ինստիտուտը` ընդգծելով քաղաքացի-պետություն կապի կարևորությունը»,- հայտարարեց նա։
Ղազարյանի խոսքով` այս տուրքի դրույքաչափերի բարձրացումը չի տարածվիփախստականների, այդ թվում` ԼՂ–ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց վրա. նրանք բոլորն ազատված կլինեն տուրքերի վճարներից։
Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի ԱԺ հաստատումից հետո` 10 ամիս անց` պայմանավորված տեխնիկական նախապատրաստական աշխատանքների հետ։