
«Թուրքիան մահացու ելքով դժբախտ պատահարների թվով 1-ին տեղում է». թուրք ընդդմիադիր գործիչ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը կուսակցության ժողովի ընթացքում անդարադարձել է մի շարք հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օզելը շնորհավորել է Դարոն Աճեմօղլուին՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալու համար և նաև հավելել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս զանգահարել է նրան։
Օզելը անդրադարձել է մասնավորապես մահացու ելքով դժբախտ պատահարներին։
Ըստ ընդդմիադիր կուսակցապետի՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կառավարության կողմից նախազգուշական միջոցներ չձեռնարկվելու հետևանքով, ցավոք, Թուրքիան աշխարհում առաջին երկիրն է մահացու ելքով դժբախտ պատահարների։