
Երևանի Բադալ Մուրադյան փողոցում բախվել են «Toyota»-ն և «VAZ»-ը

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բադալ Մուրադյան փողոցի թիվ 63 հասցեի մոտակայքում բախվել են «Toyota» և «VAZ» (վարորդ՝ Մ․ Թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել սահմանազատում։