Հայաստան-Հս․ Մակեդոնիա՝ 0-2․ մեր հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Ազգերի լիգայի խաղարկությունում
Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ ընդունել է Հյուսիսային Մակեդոնիային և 0-2 հաշվով պարտություն է կրել:
Մրցակցի կազմում խաղի հաշիվը 72-րդ րոպեին բացել է Բոյան Միլովսկին,իսկ 85-րդ րոպեին երկրորդ գնդակը Չանչարևիչի դարպասն է ուղարկել Իսնիկ Ալիմին:
Առաջին կեսի ընթացքում՝ հատկապես վերջնամասում, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային պահ ունեցան։ Սելարայանը,Բիչախչյանը հեռու տարածությունից բարձր հարվածեցին, ապա Միրանյանն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով մի փոքր շեղ հարվածեց:
Երկրորդ կեսի մեկնարկում մերոնք դարձյալ մի քանի պահ ստեղծեցին, սակայն չկարողացան օգուտ քաղել:
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: