Բաժիններ՝

ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի ամենափորձառու ֆուտբոլիտների ցանկը։

Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Չինաստանի առաջնության «Քինգդաո Վեսթ Քոսթ» ակումբում հանդես եկող 32-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի խաղաշապիկով մասնակցել է Ազգերի լիգայի 18 հանդիպման։

Երկրորդ տեղում է «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ 16 խաղով։ 31-ամյա հարձակվողը ներկայումս չի հրավիրվում ազգային հավաքական։ Լավագույն եռյակը եզրափակում է «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, ում ակտիվում գրանցված է 15 հանդիպում։

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 13-ին, և կմեկնարկի 20։00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս