Բաժիններ՝

Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի Հայաստան -Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսի ժամանակ հարցականի տակ էր թողել հավաքականի առաջատար խաղացողներից մեկի՝ Էդուարդ Սպերցյանի մասնակցությունն առաջիկա խաղին։

Սպերցյանը մեջքի հետ կապված խնդիրների պատճառով բաց էր թողել Հայաստանի ընտրանու նախորդ հանդիպումը, որը կայացել էր Ֆարերյան կղզիներում։

Հայտնի է դարձել, որ «Կրասնոդարի» կիսապաշտպանը լիարժեք ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել այսօրվա կարևոր խաղին։ Այս մասին տեղեկացնում է Metaratings-ը, փոխանցում է armsport.am-ը:

Խաղը կմեկնարկի 20։00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031