Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել․ Արմեն Գրիգորյան
«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն․ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք»,- Հայաստանում տեղի ունեցած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մի բան, որ մենք փորձել ենք փոխել հանրության մեջ, դա անվտանգության ընկալումն էր։ Անվտանգութունն իր մեջ ներառում է ամեն ինչ, բայց մեք փորձում ենք անվտանգութուն հասկացությունը ընդարձակել և ունենալ համապարփակ մոտեցում։
Այդ համատեսքստում մենք հասկացել ենք, որ մեզ անհրաժեշտ է շատ բազմազանեցում, որպեսզի համապարփակ անվտանգությա հայեցակարգի պահանջները բավարարվեն։ Խոսքը վերաբերում է ոչ միայն կոշտ անվտանգութանը, այլև տնտեսությանը, ռազմավարական ապրանքներին։ Սա պետք է ներկա և ապագա մարտահրավերները հաղթահարելու համար»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Նա նշել է, որ տնտեսության այս բազմազանեցումը քննարկվել է Բրյուսելում ապրիլի 5-ին Փաշինյանի, ֆոնդերլայնի և պետքարտուղար Բլիքնենի հետ հանդիպման ժամանակ։