Բաժիններ՝

Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին. զոհվել է 2 մարդ

Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Նշվել է, որ հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։

Հեռուստաալիքը նշել է, որ հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են։ Շատ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից եւ հավաքվել բակերում։ Պատահարի վայր են ժամանել շտապ ծառայությունները։

Լիբանանյան Al Mayadeen ԶԼՄ-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու եւ ինը վիրավորների մասին Բեյրութի կենտրոնական մասին հասցված հարվածի հետեւանքով։

Reuters-ի տեղեկացմամբ՝ իսրայելական հարվածի թիրախը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031