
Այն, ինչ անում է Յամալը, վախեցնում է. Ռյուդիգեր

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հիացած է կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով։
«Նրա նվաճումներն անհավանական են։ Նա 17 տարեկանում խաղում է «Բարսելոնայում» ու իրեն հիանալի դրսևորեց Եվրոպայի առաջնությունում։ Նա ունի հրաշալի ապագա։ Այն, ինչ անում է Յամալը, պարզապես վախեցնում է»,- ասել է Ռյուդիգերը։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 5-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։