Մետաքսեն տեղը չի բերում, որտեղ է գտնվում՝ խոստանում եմ, որ հաստատ տեղը բերելու են. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանն Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին Եռաբլուրում ասել է «զիբիլի վրայի կատու», որովհետև, ասում է՝ ռեպլիկ է լսել նրանից։

«Որևիցե մեկն իրավունք չունի ՀՀ նախագահին ու ՀՀ ԱԺ նախագահին ասել՝ «մի վախեցեք, չեմ խփի սրանց»։ Ինքը դուրս եկավ մեր առաջ, անվտանգության աշխատակիցն ասաց՝ «խնդում եմ, մի կողմ գնացեք», ասաց՝ «մի վախեցեք, չեմ խփի սրանց»։

Ինձ հետաքրքիր է՝ այդ նույն Մետաքսյան Արցախում որևիցե նախագահի 1 կիլոմետր հեռավորությամբ, որ նման արտահայտություն աներ, իր հետ ի՞նչ էր լինելու։ Տեղը չեն բերում, թե որտեղ են գտնվում, կրկնում եմ՝ տեղը չեն բերում՝ ում հետ են շփվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանն ընդգծեց՝ Մետաքսե Հակոբյանին ու իր շուրջը պտտվող մարդկանց խոստանում է՝ «հաստատ տեղը բերելու են»։

Տեսանյութեր

Լրահոս